Հայաստանում կկառուցվի 250 ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայան

Իրադարձային 17.01.2019   12:28   265

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 17-ի որոշմամբ հավանություն տվեց ՀՀ Կառավարության, Արմփաուեր ՓԲԸ-ի եւ Ռենկո Ս․Պ․Ա-ի միջեւ կնքված Շրջանակային Համաձայնագրին:
Հարցը ներկայացրեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ Ըստ նրա՝այս որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է ծրագրի ֆինանսավորումը կառուցապատողին հասանելի դառնալու համար, հետեւաբար ծրագրի փաստացի գործընթացն սկսելու հրատապությամբ:
Էներգետիկ ենթակառուցվածքների, բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն էլ նշեց, որ այս պայմանագրով Հայաստանի շահերը պաշտպանված են. «Տարեկան մինչև 6,4 մլն դոլարի խնայողություն ունեցանք մեր էներգետիկ համակարգի համար: Եթե նայենք 20-25 տարվա կտրվածքով, շուրջ 160 մլն դոլար պետությունը կշահի: Ընկերությունն արդեն համապատասխան ֆինանսական երաշխիքներ է ներկայացրել բանկին եւ դիմել է կառուցման եւ արտադրության լիցենզիա ստանալու համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին»,-ասաց նա:
Նախարարի պաշտոնակատարի խոսքով, երբ կայանը պատրաստ լինի ևս 230-250 աշխատատեղ կստեղծվի՝ շատ բարձր աշխատավարձով:
Ծրագրի իրականացման վրա կներդրվի 250 մլն դոլար։ Շինարարությունը կտևի մոտ 26 ամիս, որում կներգրավվի 1000-1200 մարդ։ Կայանի շահագործման ժամանակ կստեղծվի մոտ 200-230 բարձր վարձատրությամբ աշխատատեղ, որոնցից 50-70 արդեն Կայանի շինարարության ընթացքում կգործուղվեն Գերմանիա՝ Siеmens ընկերությունում համապատասխան վերապատրաստում անցնելու եւ որակավորում ստանալու համար։



 Պիտակներ
         էլեկտրակայան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon