Հայաստանում իրականացվելու են պոլիոմելիտի լրացուցիչ պատվաստումներ

Իրադարձային 21.05.2019   17:00   53
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանում 2019 թվականի մայիսի 20-ից հունիսի 20-ը 18 ամսականից մինչև 5 տարեկան երեխաների շրջանում կազմակերպվելու և իրականացվելու են պոլիոմելիտի դեմ լրացուցիչ պատվաստումներ: Այս մասին նշեց  ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

«Լրացուցիչ պատվաստումներ նախատեսված են չպատվաստված և թերի պատվաստված երեխաների շրջանում: Ինչո՞ւ է սա արվում, պատճառները մի քանիսն են: Նախ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածած հայտարարության համաձայն, հարևան Իրանում հայտնաբերվել է պոլիոմելիտի հարուցիչ: Հայաստանում պատվաստումների ցուցանիշի նվազումը կարող է նպաստել պոլիոմելիտի հետ վերադարձին՝ առաջացնելով երկրում հիվանդության բռնկման վտանգ և պատճառ դառնալ երեխաների կայուն հաշմանդամության՝ նույնիսկ մահվան»,-ասաց Գայանե Սահակյանը:

Հանրապետությունում 2018 թվականից դիտվում է պոլիոմելիտի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների նվազում, օրինակ 2 տարեկանների շրջանում 2017 թվականին կազմել է 95 տոկոս, 2018 թվականին՝ 93 տոկոս, իսկ 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում՝ 92 տոկոս: Կան համայնքներ, որտեղ պոլիոմիելիտի ընդգրկվածության ցուցանիշներն առանձին վերցրած ավելի ցածր են, քան միջին հանրապետական ցուցանիշը: Մասնավորապես, 92 համայնքում պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշները 95 տոկոսից ցածր են, այդ թվում 24 համայնքում՝ 60-90 տոկոս:

 «Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի» վարակաբան Գոհար Թամազյանը նշեց, որ Հայաստանում վերջին անգամ պոլիոմելիտի բռնկման դեպք գրանցվել է 90-ականների սկզբներին, իսկ հատ ու կենտ վերջին դեպքը գրանցվել է 1995 թվականին:

«Պոլիոմիելիտը բարձր վարակելիության վիրուսային հիվանդություն է: Այն կարող է առաջացնել կայուն հաշմանդամություն: Վիրուսի՝ օրգանիզմ ներթափանցումից լինում է մի քանի ելք: Առաջինը, երբ մարդն ունենում է նորմալ իմունիտետ, այդ դեպքում վիրուսը զարգացում չի ունենում: Երկրորդ դեպքում, երբ իմունիտետը ցածր է, այդ դեպքում մարդը հանդիսանում վարակի տարածման աղբյուր: Երրորդը, երբ մարդը թեթև է հիվանդանում, ու մնում է վիրուսակիր, իսկ ահա 4-րդ շրջանում առաջանում է հաշմանդամություն»,-ասաց Գոհար Թամազյանը:

Վարակաբանը նշեց, որ ներկա սերունդը չգիտի՝ ինչ է պոլիոմիելիտը, որովհետև հենց պատվաստումների շնորհիվ է հնարավոր եղել այդ արդյունքին հասնել: Քանի որ վերջին տարիներին պատվաստումների դեմ շարժում է սկսվել, մասնագետները պնդում են, որ դա կարող է հանգեցնել լուրջ խնդիրների: Չպատվաստելով ստեղծվում է պարարտ հող վարակիչ հիվանդությունների համար, մանավանդ, որ հարևան երկրում պոլիոմելիտի դեպք է արձանագրվել:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon