Հայաստանում ինտենսիվ այգիների տարածքները 2019-ի համեմատ աճել են 10 անգամ

Իրադարձային 11.02.2021   12:40   50

2020 թվականին Հայաստանում ինտենսիվ այգիների տարածքները 2019-ի համեմատ աճել են 10 անգամ։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2019 թվականին 2018-ի համեմատ ինտենսիվ այգիների տարածքները 2,5 անգամ էին աճել։ Իսկ 2020 թվականին 2019-ի համեմատ ՀՀ-ում ինտենսիվ այգիները 10 անգամ աճել են՝ 53 հեկտարից դառնալով 518 հեկտար։

Իհարկե, այս ծավալները դեռ այն ծավալները չեն, չնչին են։ Մեր խնդիրն այն է, որ եթ երկրաչափական պրոգրեսիայով չենք կարողանում աճել, գոնե շատ էական տեմպերով աճենք, որպեսզի արդեն քառանիշ կամ հնգանիշ թվերով լինեն մեր ինտենսիվ այգիները»,- ասաց Փաշինյանը։ 

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ այգիներն արդեն սկսել են բերք տալ։


 Պիտակներ
         այգիներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb