Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 65 նոր դեպք

Հրատապ 29.04.2020   11:17   1246

Հայաստանում ապրիլի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 65 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1867 դեպք:

Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 29-ին հաստատվել է կորոնավիրուսի 1932 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 20189 (վերջին մեկ օրում՝ 893): Փաստացի այս պահին բուժվում է 1000 անձ (մեկ օրում ավելացել է 29-ով):

Վերջին տվյալներով ապաքինվել է 900 անձ (վերջին մեկ օրում՝ 34 մարդ), 30 պացիենտ մահացել է:



 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon