Հայաստանում հարցվածների 45,7%-ը կողմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը

Քաղաքական 04.12.2020   13:44   58

Հայաստանում անցկացված հարցման մասնակիցների ընդհանուր առմամբ 45,7%-ն է տեսնում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

 «Քաղաքացիներին հարցրել ենք` ներկա պահին Հայաստանի Հանրապետությունում կա արդյո՞ք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն: 28,8%-ը նշել է, որ միանշանակ այո, ավելի շուտ այո` 16,9%-ը, ավելի շուտ ոչ` 14,3%-ը, և միանշանակ ոչ` 27,2%-ը: 12,8%-ը դժվարացել է այս հարցին պատասխանել»,- ասաց Նավասարդյանը:

Մեկ այլ հարցի պատասխանների համաձայն` քաղաքացիների 36,8%-ը կարծում է, որ Հայաստանում պետք է պահպանվի խորհրդարանական կառավարման համակարգը, 32,6%-ը կողմ է, որպեսզի դարձյալ անցում կատարվի կիսանախագահական կառավարման համակարգի, իսկ 30,5%-ը դժվարացել է պատասխանել այդ հարցին:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb