Հայաստանում ՀԱՊԿ երկրների զորավարժություններ կանցկացվեն

Իրադարձային 03.06.2021   16:48   60

Հայաստանի տարածքում անցկացվելու են «Որոտ-2021» հատուկ զորավարժությունները, որոնց ներգրավվելու են ավիացիա և զրահատեխնիկա: Այս մասին գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում տալով ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովին:

«Զորավարժությունների ընթացքում, որը նախատեսվում է անցկացնել ՀՀ տարածքում, երկու փուլով կմշակվեն գործնական գործողություններ զրահամեքենաների, հատուկ մեքենաների, ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի և որոնող շների ներգրավմամբ»,- ասել է Զայնետդինովը լրագրողների հետ զրույցում:


 Պիտակներ
         ՀԱՊԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb