Հայաստանում ֆիշինգային գրոհների թիվն աճում է

Network News 23.10.2019   21:01   408
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանում 2019-ի երկրորդ եռամսյակում ֆիշինգային գրոհների բախվել է օգտատերերի  8,73%-ը, իսկ Ադրբեջանում՝ 8,39%-ն այն դեպքում, երբ առաջին եռամսյակում նման գրոհների այդ երկրներում ենթարկվել է օգտատերերի 8,2-ական տոկոսը։ Վրաստանում էլ ֆիշերները գրոհել են օգտատերերի 13,87%-ին՝ առաջին եռամսյակի 14,76%-ի փոխարեն. այդ ժամանակ այդ ցուցանիշով Վրաստանը զբաղեցրել է 10-րդ տեղն աշխարհում։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։

Ընկերության լուծումների «Հակաֆիշինգ» համակարգը 2019-ի երկրորդ եռամսյակում կանխել է ֆիշինգային կայքեր օգտատերերի անցնելու գրեթե 130 միլիոն փորձ, ինչը 18 միլիոնով ավելին է, քան առաջին եռամսյակում։

Ինչպես նշում են փորձագետները, կիբեռհանցագործները հատուկ են ստեղծում «շահավետ առաջարկներով» ֆիշինգային վեբ-կայքեր, որպեսզի «գայթակղված» օգտագերերը, ոչինչ չկասկածելով, այդ կայքերին տրամադրեն իրենց անհատական տվյալները (էլեկտրոնային փոստի մուտքանուններն ու գաղտնաբառերը, հեռախոսահամարները) և նույնիսկ բանկային քարտերի տվյալները, ինչը չարագործների համար ուղիղ ճանապարհ է բացում դեպի օգտատերերի բանկային հաշիվները։ Հետևաբար, օգատետերերը չպետք է կորցնեն զգոնությունը, արձագանքեն կասկածելի առաջարկներին և անցնեն էլեկտրոնային նամակների, սոցիալական ցանցերի, մեսենջերների և կայքերի կեղծ հղումներով, իսկ հետո տրամադրեն իրենց հաշվառման տվյալներն ում պատահի։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ ֆիշինգային կայքեր այցելությունները կանխում է հակավիրուսում միացված «Հակաֆիշինգ» համակարգը։

 «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ֆիշինգ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon