Հայաստանում է Իտալիայի Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությունը

Իրադարձային 25.11.2019   14:21   114
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իտալիայի Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությունն այսօր՝ նոյեմբերի 25-ին, հյուրընկալվեց Բարձրագույն դատական խորհրդում:

Ինչպես հայտնեցին ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին, Իտալիայի բարձրագույն դատական խորհրդի փոխնախագահ Դեվի Էրմինիին, Խորհրդի անդամ Միքելե Չերաբոնային, Խորհրդի անդամ, Վճռաբեկ դատարանի դատավոր Պաոլո Սպազիանիին, Արտաքին հարցերի պատասխանատու Ալեսանդրա Ֆրայեգարիին և պատվիրակության մյուս անդամներին հյուրընկալեցին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Հայկ Հովհաննիսյանը, Վիգեն Քոչարյանը և Սերգեյ Չիչոյանը:

Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ողջունելով հյուրերի առաջին այցը Հայաստան, կարևորեց երկու երկրների դատական իշխանությունների միջև սերտ համագործակցությունը: Նա իր խոսքում նկատեց, որ թեև Հայաստանն ունի դարերի պատմություն, այնուամենայնիվ, Բարձրագույն դատական խորհուրդը բավականին երիտասարդ է, անելիքներ շատ կան, և իտալացի գործընկերների փորձը կարող է օգտակար լինել Հայաստանում դատական իշխանության զարգացման համար:

Հանդիպմանը Խորհրդի անդամները հյուրերից հետաքրքրվեցին իտալական դատական համակարգի ընդհանուր ֆինանսավորման, բյուջետային հայտերի կազմման, ֆինանսական հոսքերի կառավարման ընթացակարգերով, ինչպես նաև դատավորներին կարգապահական պատասխանտվության ենթարկելու մեխանիզմներին, օրենսդրական կարգավորումներին, դատավորի սոցիալական երաշխիքներին առնչվող հարցերով:

Իտալիայի բարձրագույն դատական խորհրդի փոխնախագահ Դեվի Էրմինին, Խորհրդին շնորհակալություն հայտնելով Հայաստան հրավերի համար, նկատեց, որ արդեն հասցրել են զգալ Հայաստանի պատմության շունչը և ընդգծեց, որ այս այցը կարևոր է երկու երկրների դատական իշխանությունների միջև կապն առավել ամրապնդելու և զարգացնելու համար: Նա իր խոսքում նշեց, որ արդարադատությունն այն մեծ գործիքն է, որը խաղաղ դեր է կատարում ազգերի միջև արդյունավետ փոխգործակցության տեսանկյունից:

Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն իր շնորհակալական խոսքում ևս նկատեց, որ երկու երկրների միջև համագործակցության հիմքերն ամուր են, և յուրաքանչյուր քայլ, նախաձեռնություն ուղղված է իրավունքի գերակայության ամրապնդման համար:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նաև մտքերի փոխանակում, քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:



 Պիտակներ
         ԲԴԽ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon