Հայաստանում AstraZeneca-ով պատվաստման համար սահմանվել է տարիքային շեմ

Իրադարձային 12.04.2021   14:19   52

Հայաստանում AstraZeneca-ով պատվաստում կթույլատրվի իրականացնել միայն 55 տարեկանից բարձր քաղաքացիներին: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«AstraZeneca պատվաստանյութի օգտագործման ցուցումներով որոշակի փոփոխություններ են կատարվել, և լրացուցիչ ապահովության ու անվտանգության համար կիրառվել է տարիքային սահմանափակում: Մենք ևս մանրակրկիտ ձևով ուսումնասիրել ենք բոլոր մասնագիտական կառույցների կողմից տրված խորհրդատվությունները և որոշում կայացրինք, որ AstraZeneca-ով պատվաստման համար մենք ևս կսահմանենք տարիքային շեմ, պատվաստում կիրականացնենք միայն 55 տարեկանից բարձր քաղաքացիների համար»,-ասաց Ավանեսյանը:

AstraZeneca-ով կպատվաստվեն ռիսկի խմբի անձինք: Ռիսկի առաջին խումբը 65 տարեկան և բարձր տարիքի քաղաքացիներն են, բուժաշխատողները՝ 55 տարեկանից բարձր, քրոնիկ հիվանդները՝ 55 տարեկանից բարձր և սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները 55 տարեկանից բարձր:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb