Հայաստանում աննշան նվազել է տեղային սպառնալիքների բախված օգտատերերի մասնաբաժինը

Network News 22.10.2020   22:30   92

Հայաստանում օգտատերերի համակարգիչների 29,3%-ը 2020-ի առաջին եռամսյակում ենթարկվել է տեղային սպառնալիքներով վարակման փորձերի։ Նման գրոհների ենթարկված օգտատերերի բաժինը Վրաստանում կազմել է 22,6%, Ադրբեջանում՝ 30%։

2020-ի հունվար-մարտին հայաստանցի օգտատերերի համակարգիչների 28,7%-ը բախվել է տեղային սպառնալիքներով վարակման փորձերի այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 23,5%, իսկ Ադրբեջանում՝ 33,9%։

2019-ի երկրորդ եռամսյակում հայաստանցի օգտատերերի 33,5%-ն է ենթարկվել նման գրոհների, Վրաստանում դրանք գրանցվել են օգտատերերի 26,6%-ի սարքերում, իսկ Ադրբեջանում՝ սարքերի 39,2%-ում։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։

2020-ի երկրորդ եռամսյակում աշխարհում Malware դասի գոնե մեկ տեղային սպառնալիք հայտնաբերվել է միջին հաշվով 17,05% համակարգիչներում, իսկ առաջին եռամսյակում՝ 22,35%-ում։

Փորձագետները նշում են, որ տեղային սպառնալիքները մեծ վնաս կարող են պատճառել հատկապես կորպորատիվ օգտատերերին։ Նրանց համար առավել մեծ վտանգ են ներկայացնում տեղեկատվության շարժական կրիչները (USB-ֆլեշները, ֆոտոխցիկների և հեռախոսների հիշողության քարտերը, արտաքին կոշտ սկավառակները)։ Չարագործները դրանց մեջ գրանցում են վնասաբեր ծրագրեր և թողնում ընկերությունների կամ դրանց հարակից տարածքներում։ «Գտած» կրիչը վերցնելով, անփույթ աշխատակիցները դրանք միացնում են աշխատավայրի իրենց համակարգիչներին և վարակում դրանք, իսկ այնուհետև վնասաբեր օբյեկտները կարող են տարածվել ընկերության ամբողջ ցանցով՝ դառնալով լրտեսության, ֆինանսական միջոցների և արժեքավոր տեղեկատվության գողության պատճառ։


 Պիտակներ
         օգտատերեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb