Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Փորձաքննությունների ազգային բյուրո

Աշխարհ 11.09.2019   12:29   124
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2019 թվականի սեպտեմբերի 10-ին Փորձաքննությունների ազգային բյուրո է այցելել Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, իրավապահ համագործակցության ԹՊԻՀ ծրագրի ղեկավար, առաջին քարտուղար Մայքլ Շուլմանի և այլ աշխատակիցների ուղեկցությամբ:

Այցի ընթացքում դեսպանին ներկայացվել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության մասին կնքված միջկառավարական համաձայնագրի հիման վրա ԹՊԻՀ ծրագրի շրջանակներում դատափորձագիտական ոլորտի զարգացմանն ուղղված բաղադրիչի հաջող իրագործման արդյունքները, կազմակերպության անցած ուղին և ձեռքբերումները, հիմնական գործառույթները, գործունեության ուղղությունները, ներկայիս կառուցվածքը և այլ մանրամասներ:

Այնուհետև դեսպանը շրջել է կազմակերպության փորձագիտական ստորաբաժանումների լաբորատորիաներով, որի ընթացքում ներկայացվել են ԹՊԻՀ ծրագրի շրջանակներում կազմակերպությանը նվիրաբերված մի շարք արժեքավոր սարք-սարքավորումների կիրառմամբ դատափորձագիտական բնագավառի, այդ թվում թմրամիջոցների հայտնաբերմանն ուղղված հետազոտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտների փորձագիտական հետազոտական հնարավորությունները։ Հյուրերը ծանոթացել են նաև Բյուրոյի ժամանակակից հետազոտական սարք-սարքավորումային և ապարատածրագրային բազային:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև միջազգային չափանիշներին դատափորձագիտական գործընթացների համապատասխանեցմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքները, առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները, Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական ոլորտի գործունեությունը կանոնակարգող օրենսդրության կատարելագործման՝ դատափորձագիտական գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի և ենթաօրենսդրական ակտերի մշակման և ընդունման կարևորությունը, որի իրականացմանը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության նախաձեռնությամբ ներգրավված է նաև Փորձաքննությունների ազգային բյուրոն:

Դեսպանի հետ հանդիպումն անցել է ջերմ և կառուցողական մթնոլորտում։ Հանդիպման ավարտին կազմակերպության տնօրեն Ա.Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին՝ հրավերն ընդունելու և կազմակերպության ողջ անձնակազմին իր այցելության բարձր պատվին արժանացնելու համար, հատուկ ընդգծելով, որ անչափ բարձր է գնահատվում ԱՄՆ կառավարության, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության և ԹՊԻՀ ծրագրի դերն ու նշանակությունը մեր երկրում խոշորագույն առաջատար դատափորձագիտական կառույցի հիմնադրման գործում՝ ի նպաստ մարդու իրավունքների պաշտպանությանը և հանցավորության դեմ պայքարի արդյունավետ իրականացմանը, այդ թվում՝ անդրազգային կազմակերպված հանցավորության համարժեք հակազդմանը, քանի որ փորձագիտական ճանապարհով ապացույցների ձեռքբերումն ունի կարևոր նշանակություն բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանն աջակցելու, օբյեկտիվ իրականության բացահայտման և արդարադատության իրականացման գործում:

Այցի արդյունքում երկուստեք կարևորվել է արդյունավետ փոխգործակցության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ԱՄՆ դեսպան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon