Հայաստանն ու Հնդկաստանը կխորացնեն համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտում

Իրադարձային 23.10.2019   12:06   52
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հոկտեմբերի 21-ին Երեւանում կայացած Հայաստան-Հնդկաստան Բիզնես համագործակցության համաժողովի շրջանակում Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի միջեւ կնքվել են հուշագրեր, որոնց նպատակն է տեխնոլոգիական ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցության խթանումը։

Հուշագրերի կնքման արարողությանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետությունում  Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Կիշան Դան Դեվալը։

Առաջին հուշագիրը կնքվել է Բարաթիյա ինժեներական, գիտական եւ տեխնոլոգիական նորարական համալսարանի հետ, որի շրջանակում կողմերը կհամագործակցեն թվային եւ տեխնոլոգիական ոլորտում, կկազմակերպեն գիտակրթական ծրագրերի փոխանակում։

Երկրորդ հուշագիրը կնքվել է Հնդկաստանի AUTO ELECTRIC MOBILITY PVT LTD կազմակերպության հետ, որի շրջանակում կողմերը կիրականացնեն կրթական փոխանակման ծրագրեր, սիմպոզիումներ: Նախատեսվում է, որ Հնդկաստանում ստեղծվող էլեկտրական տրանսպորտային միջոցների հետազոտական ծրագրերը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի աջակցությամբ կանցկացվեն Ինժեներական քաղաքում, ինչի արդյունքում զարկ կտրվի առանց վարորդի էլեկտրական մեքենաների ստեղծման ուղղությամբ համատեղ աշխատանքներին։

Բիզնես համաժողովի շրջանակում Հայաստանի եւ Հնդկաստանի ներկայացուցիչները ներկայացրել են երկու երկրների ձեռքբերումները եւ ապագա համագործակցության հնարավորությունները։

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի բիզնես զարգացման ծրագրերի ղեկավար Ամալյա Եղոյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի տեխնոլոգիական, գիտական եւ ինժեներական հաջողությունների եւ գործող էկոհամակարգին, ինչպես նաեւ ներկայացրել է Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի հաջողություններն ու զարգացման հեռանկարները։ Նա նշել է, որ կենտրոնը ՁԻՀ-ի աջակցությամբ հաջողությամբ գործում է 2011թ․-ից։

Հնդկաստանի առեւտրատնտեսական կազմակերպության նախագահ Ասիֆ Իքբալի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով։ Այցի շրջանակում պատվիրակության ներկայացուցիչները ճանաչողական այցով հյուրընկալվել են նաեւ Ինժեներական քաղաքում ՝ ծանոթանալով Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի գործունեությանն ու Բարձր տեխնոլոգիաների ոլորտում  իրականացվող  ընթացիկ ծրագրերին։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Հնդկաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon