Հայաստանն ու Ադրբեջանը կմասնակցեն ԱՊՀ երկրների ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեի նիստին

Իրադարձային 30.10.2020   10:33   45

Այսօր Սամարղանդում (Ուզբեկստան) տեղի կունենա ԱՊՀ երկրների զինված ուժերի շտաբների պետերի հերթական նիստը՝ ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի նախագահությամբ։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությանը։

«Նախատեսվում է նիստին Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի զինվորական պատվիրակությունների, ինչպես նաեւ ԱՊՀ Գործադիր կոմիտեի եւ ԱՊՀ պաշտպանության նախարարների կոմիտեի քարտուղարության պատվիրակությունների մասնակցությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ԱՊՀ անդամ երկրների զինվորական պատվիրակությունների ղեկավարները քննարկելու են պաշտպանության եւ անվտանգության ոլորտում փոխադարձ շահեր ներկայացնող համագործակցության համալիր հարցեր, ինչպես նաեւ կարծիքներ կփոխանակեն ԱՊՀ երկրների սահմանների պարագծով ստեղծվող ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ։


 Պիտակներ
         ԱՊՀ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb