«Հայաստանն ու Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի առջև պարտավորվել են ԼՂ հակամարտությանը խաղաղ լուծում տալ»․ ԵԽ գլխավոր քարտուղար

Իրադարձային 19.10.2020   14:43   56

Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորություններ ունեն Եվրոպայի խորհրդի առջև՝ իրենց տարածքներում մարդու իրավունքների պահպանման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը՝ ելույթ ունենալով Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Հայաստանն ու Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամներ են։ Երկու երկրներն էլ մեր կազմակերպության առջև հանձնառություն են ստանձնել հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով։ Երկու երկրները նաև պարտավոր են պահպանել մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Այդ տարածքում մարդու իրավունքների պահպանումը կենսական կարևոր և իրավական պարտավորություն է», - ասել է նա։
 Բուրիչի խոսքով՝ «անկախ քաղաքականությունից, այնտեղ ապրող մարդիկ պետք է ակնկալեն մարդու նույն իրավունքները, ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը, ինչ Եվրոպայի ցանկացած այլ բնակիչ։

«Ազգային իշխանությունները պարտավոր են ապահովել դա։ Եվ Եվրոպայի խորհուրդը պետք է անարգել մուտք ունենա այդ տարածքներ, որպեսզի մենք կարողանանք գնահատել իրավիճակը և հնարավորինս օգնել»,-ասել է ԵՄ պաշտոնյան։


 Պիտակներ
         ԵԽ գլխավոր քարտուղար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb