«Հայաստանն իր նորագույն պատմության ամենադաժան քաղաքական ճգնաժամն է ապրում». Արման Մելիքյան

Հարցազրույց 15.02.2021   13:10   75

«Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ Գորիս-Դավիթ-Բեկ եւ Գորիս–Կապան ճանապարհահատվածներում անվտանգ երթեւեկության կազմակերպման մասին հուշագրի ոչ պաշտոնական տեքստի՝ համացանցում հայտնվելուց հետո լուրջ մտահոգություններ առաջ եկան: ՀՀ ՊՆ-ն էլ նշեց, որ այդ պայմանագրի մասին դեռ անցյալ տարի էր հայտնել: Ինչպե՞ս կգնահատեք այս վիճակը եւ ի՞նչ վտանգներ եք տեսնում:

– Առնվազն Հայաստանի Հանրապետության համար Ադրբեջան-Հայաստան-Ռուսաստան եռակողմ հայտարարությունն էլ, դրան կից ցանկացած այլ գաղտնի ու ոչ գաղտնի թղթերն էլ իրավական ուժ չունեն եւ հանդիսանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների հանդեպ ստանձնած անձնական պարտավորությունների արձանագրում: Սա պետք է գիտակցեն նաեւ ՀՀ այն պաշտոնատարները, որոնք լծված են Փաշինյանի ստանձնած այդ անձնական պարտավորություններն ի կատար ածելու գործին:

– Օրերս ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը պետք է քննարկել նաեւ Թուրքիայի հետ՝ այդպիսին են տարածաշրջանի իրողությունները: Ի՞նչ է սա նշանակում:

– Ռուսաստանը վաղուց՝ առնվազն ապրիլյան պատերազմի օրերից սկսած, Արցախի հիմնախնդրի հետ կապված քննարկումներ է անցկացնում Անկարայի հետ եւ արդեն այն ժամանակ էր իր տարբեր ներկայացուցիչների շուրթերով հնչեցնում Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան տրանսպորտային ուղիների վերագործարկման միջոցով տարածաշրջանն ապաշրջափակելու գաղափարը: Եթե վերհիշենք այդ ժամանակահատվածը, ապա կտեսնենք, որ 2015-ին՝ ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ սրմանը զուգահեռ Ռուսաստանում Հայկական հարցը դարձավ հակաթուրքական պաշտոնական քարոզչության սիրելի թեմաներից մեկը:

Ամբողջական հոդվածն՝ aravot.am-ում։


 Պիտակներ
         Արման Մելիքյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb