«Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքը դիմել է վարչապետին

Իրադարձային 30.05.2019   13:02   110
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքն իր աջակցությունն է հայտնում ՀՀ կառավարության առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված նախաձեռնություններին: Մենք մեր զորակցությունն ենք հայտնում ՀՀ Առողջապահության նախարարության կողմից մշակված «Ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծին:

Վերոնշյալ նախագիծը նախատեսում է օրենսդրական մի շարք կարևոր բարեփոխումներ, ինչպիսիք են հանրային վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման համապարփակ արգելքը, ինչպես նաև ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտային փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակի պատկանելիքների գովազդի, հովանավորության և առաջխաղացման արգելքները:

Խնդրում ենք ՀՀ կառավարությանը հավանության արժանացնել սույն օրինագիծը և այն ներկայացնել Ազգային ժողով շատ մոտ ապագայում: Լիահույս ենք, որ ՀՀ կառավարությունը հետամուտ կլինի նաև այլ արդյունավետ օրենսդրական բարեփոխումների իրականացմանը, ինչպիսիք են՝ ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային փոխարինիչների հարկերի բարձրացումը, ծխախոտի տուփերի ստանդարտացված փաթեթավորումը (plain packaging):

Համոզված ենք, որ այս օրենսդրական նախաձեռնությունները մեծապես կնպաստեն առաջին հերթին մեր երկրի բնակչության առողջության բարելավմանը, ինչպես նաև կապահովեն 2004թ.-ին վավերացված Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիայի դրույթներին ՀՀ օրենսդրության համապատասխանեցումը:

«Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքը գործում է 2004թ.-ից և միավորում է շուրջ 30 հասարակական կազմակերպություններ:

Դաշինքն իր նշանակալի ներդրումն է ունեցել Հայաստանում հակածխախոտային քաղաքականության մշակման և կիրառման գործընթացում, հանրային իրազեկման և առողջ ապրելակերպի գաղափարների խթանման հարցերում: «Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքը հայտնում է իր պատրաստակամությունը՝ աջակցելու ՀՀ կառավարությանն արդյունավետ հակածխախոտային քաղաքականություն ներդնելու հարցում:

«Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինք


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Հայաստանն առանց ծխախոտի»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon