Հայաստանն անդամակցել է Intel գիտատեխնիկական փառատոնին

Իրադարձային 06.06.2019   16:41   108
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այս ուսումնական տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանի ավագ դպրոցներում սովորող աշակերտները հնարավորություն կունենան իրենց նորարարական գաղափարները ներկայացնել Intel միջազգային գիտատեխնիկական փառատոնում (Intel International Science and Engineering Fair), որի շրջանակում անցկացվող մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 5 մլն. ԱՄՆ դոլար:

Ամեն տարի աշխարհի ավելի քան 75 երկրներից շուրջ 1800 աշակերտների համախմբող փառատոնին մասնակցելու համար հայ պատանիները պետք է ներկայացնեն իրենց հետազոտական ծրագրերը, որոնք անցնելու են միջազգային չափանիշներին համապատասխան գնահատում։ Այս փուլը հաղթահարած մասնակիցներն արդեն 2020 թվականին հնարավորություն կունենան մասնակցելու ԱՄՆ-ում անցկացվող Intel միջազգային գիտատեխնիկական փառատոնին եւ իրենց ծրագրերով մրցել այլ երկրների ներկայացուցիչների հետ: Մրցույթի առաջին տեղը գրաված ծրագիրն արժանանում է Gordon Moore Award մրցանակին` ստանալով 75,000 ԱՄՆ դոլար:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, խոսելով Intel միջազգային գիտատեխնիկական փառատոնին Հայաստանի մասնակցության մասին, ընդգծել է, որ նման ծրագրերի շնորհիվ աշակերտները վաղ տարիքից սկսում են հետաքրքրվել գիտությամբ.

«Տարիներ շարունակ գիտությունը կտրված է եղել հասարակությունից, այդ իսկ պատճառով գիտական շատ հետազոտություններ չեն կիրառվել իրական կյանքում եւ չեն համապատասխանել գոյություն ունեցող պահանջներին։ Այժմ մեր նպատակն է գիտությունը վերադարձնել ուսումնական հաստատություններ, որպեսզի մեր երիտասարդները վաղ տարիքից սովորեն հետազոտել ու ստեղծել նորը, եւ այս առումով Հայաստանի մասնակցությունը Intel միջազգային գիտատեխնիկական փառատոնին մի մեծ քայլ առաջ է»-նշել է նախարարը։

Փառատոնի մասնակիցները մրցում են 22 բնագավառում, որոնց շարքում են մաթեմատիկան, ֆիզիկան, աստղագիտությունը, կենսաքիմիան, ռոբոտիկան եւ այլն: Բացի առաջին տեղը գրաված ծրագրից մրցույթում սահմանված է նաեւ երկու մրցանակ, յուրաքանչյուրը՝ 50,000 ԱՄՆ դոլար պարգեւով։ Առանձին բնագավառներում նախատեսված են նաեւ այլ մրցանակային տեղեր՝ համապատասխանաբար 3,000 1,500, 1,000 եւ 500 ԱՄՆ դոլար պարգեւներով։

Մրցույթին մասնակցելու գործընթացի եւ չափորոշիչների մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանդես կգա առանձին հայտարարությամբ։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Intel


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon