Հայաստանին կնվիրաբերվի մագնիսառեզոնանսային սարք

Իրադարձային 17.01.2019   10:44   272

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Միկիսկայի հետ:
Կողմերը քննարկել են առողջապահության ոլորտում հետագա համագործակցության ուղիները:
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ոլորտում իրականացվող բարեփոխումները, ծրագրերը, առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները՝ շեշտադրումը դնելով առողջության առաջնային պահպանման օղակի զարգացման հնարավորությունների վրա:
Միաժամանակ, քննարկվել են հայ-չեխական համագործակցության շրջանակներում Հայաստանին մագնիսառեզոնանսային սարք տրամադրելու մանրամասները:
Գործընկերները հույս են հայտնել, որ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նմանատիպ հանդիպումների ձևաչափում:



 Պիտակներ
         մագնիսառեզոնանսային սարք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon