Հայաստանի զինված ուժերում մի շարք զորավարժություններ են անցկացվել

Իրադարձային 20.05.2019   17:50   60
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանի զինված ուժերում այս օրերին անցկացվել է մի քանի զորավարժություն, որոնցից մեկին հետևել է նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

 2-րդ զորամիավորումում և ենթակա զորամասերում ավարտվել է մայիսի 14-ից անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունը: Զորավարժության արդյունքներն ամփոփել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ  Դավթյանը և տվել հանձնարարականներ:
 

 Մայիսի 14-ից 17-ը 1-ին զորամիավորումում՝ ենթակա զորամասերի, գումարտակների և դիվիզիոնների շտաբերի ներգրավմամբ, անցկացվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ: Դրանց ընթացքում ենթակա զորամասերի և ստորաբաժանումների համար կազմակերպվել են մարտական կրակով վարժանքներ:
 

 Մայիսի 17-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրաձգային գումարտակի հետ անցկացվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական զորավարժություն։ Դրա 1-ին փուլում բացազատված ուսումնական կետերում անցկացվել են ցուցադրական պարապմունքներ։ 2-րդ փուլում հրաձգային գումարտակը լեռնային պայմաններում անցել է հարձակման, գրավել կարևոր բարձունքներ, կազմակերպել դրանց պաշտպանությունը՝ մինչև հիմնական ուժերի մոտենալը։
 

  «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում անցկացվող ճամբարային հավաքներին մասնակցող 5-րդ զորամիավորման հրետանավորների ներգրավմամբ անցկացվել է դիվիզիոնի մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժություն: Թեմաներն էին՝ անօդաչու թռչող սարքի և կրակաճշտող հատուկ նշանակության խորքային հետախուզական խմբի փոխգործակցությունը, սպառազինության և ռազմական տեխնիկայի մարտական կիրառման նախապատրաստումը:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon