Հայաստանի և Վրաստանի վարչապետները վստահ են՝ հարաբերություններն ավելի լավ ընթացք են ունենալու

Քաղաքական 15.10.2019   15:36   190
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ հանդիպմանը նշեց, որ համատեղ աշխատանքով ավելի լավ արդյունքներ կգրանցվեն:

«Պարոն Գախարիա, շատ ուրախ եմ ձեզ ողջունելու Հայաստանի մայրաքաղաք Երևանում, որպես եղբայրական վրաց ժողովրդի վարչապետ: Ես ուրախ եմ, որ կարողացել ենք շատ ջերմ աշխատանքային հարաբերութուններ հաստատել: Հանդիպման առաջին րոպեներից արձանագրեցինք, որ ունենալու ենք բարձր մակարդակի բանակցություններ, քննարկումներ, և որ երկու երկրների հարաբերություններն էլ ավելի են լավանալու:

Եթե ինձ հարցնեն, թե որը կհամարեմ վերջին մեկ ու կես տարվա ձեռքբերումները, ապա կնշեմ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների նոր մակարդակի հաստատումը, որը, համոզված եմ, մեր համատեղ աշխատանքի արդյունքում շատ ավելի լավը կդառնա»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վրաստանի վարչապետն իր խոսքում նշեց, որ իր համար մեծ պատիվ է պաշտոնական այցով լինել Հայաստանում:

«Մեր նախնիները հիմք են դրել մեծ բարեկամության: Ես կարող եմ հավաստել, որ մեր հարաբերություններն էլ ավելի կխորանան, կկարողանանք մեր ստանձնած պարտավորությունները կատարել, ինչը կանդրադառնա յուրաքանչյուր քաղաքացու վրա»,-ասաց նա: Գեորգի Գախարիայի խոսքով, չնայած երկու երկրների հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, սակայն կողմերը համաձայն են, որ ունեն զարգացնելու հնարավորություն տնտեսության, ենթակառուցվածքների, մշակույթի և այլ ոլորտներում:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Վրաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon