Հայաստանի վարկանիշը 2018-ի հեղափոխությունից հետո առաջին անգամ ընկել է․ Freedom House

Հրատապ 28.04.2021   15:52   53

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Nations in Transit. Antidemocratic Turn («Անցումային շրջանի երկրներ. Հակաժողովրդավարական շրջադարձ») զեկույցը, ըստ որի՝  Հայաստանի գնահատականը 2018-ի հեղափոխությունից հետո առաջին անգամ ընկել է:

Ըստ զեկույցի՝ Եվրասիայում ամենատարածված կառավարման ձեւը համախմբված ավտորիտար ռեժիմն է:

Հայաստանը դասվում է որպես կիսահամախմբված ավտորիտար ռեժիմ ունեցող պետություն:

«Հեղափոխությունից հետո երկրում առաջին անգամ ժողովրդավարության ցուցանիշը նվազել է, եւ այս տարի տեղի ունեցած իրադարձությունները, այդ թվում՝ լարվածությունը զինվորականների եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ, ցույց են տալիս, որ իրավիճակը կարող է սրվել»,- նշում են զեկույցի հեղինակները:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb