Հայաստանի ճանապարհները կբերվեն ԵՄ ստանդարտներին

Իրադարձային 07.11.2019   15:58   93
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց թույլատրել Սերբիայում գրանցված «ՍԵՍՏՐԱ ՍՊԸ ԲԵԼԳՐԱԴ» ընկերությանը Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում իրականացնել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված «Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում» գործունեությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ըստ հիմնավորման, այս թույլտվությունը գործում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում Եվրոպական ներդրումային բանկի և «ՍԵՍՏՐԱՍՊԸ ԲԵԼԳՐԱԴ», «ՔՈՎԻԱյ/Էս»ՍՊԸ և «ՍՎԵՌՈՈՒԴ» ՍՊԸ» համատեղ ձեռնարկության միջև կնքված պայմանագրի գործողության ողջ ընթացքում:   

«Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին (այսուհետ՝ Ծրագիր) աջակցելու նպատակով ԵՄ Հարեւանության ներդրումային գործիքի խորհուրդը 2017թ․ հուլիսի 6-ին հաստատել է Հայաստանի Հանրապետությանը 5,15 մլն եվրո ներդրումային դրամաշնորհի տրամադրումը՝ նպատակ ունենալով ճանապարհաշինարարական և կարողությունների զարգացման միջոցով Հայաստանում բարելավել ճանապարհային անվտանգությունը։

2018թ․ հոկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի (այսուհետ՝ ԵՆԲ) միջեւ ստորագրվել է «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին տեխնիկական աջակցություն» համագործակցության համաձայնագիրը՝  համաձայն որի Դրամաշնորհի շրջանակներում ԵՆԲ-ը խորհրդատվական ծառայությունների տեսքով Ծրագրին տրամադրել է 650,0 հազ․եվրո առավելագույն բյուջեով տեխնիկական աջակցություն։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ճանապարհներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon