Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ բանակցություն չկա. Մարթա Այվազյան

Իրադարձային 19.04.2021   16:02   54

Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին գերատեսչության առաջնային ուղղություններից մեկը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Մարթա Այվազյանը:

«Որևէ առիթ չենք կորցնում համապատասխան հարթակներում բարձրացնելու այս հարցը: Ինչպես նաև մեր երկկողմ շփումների ընթացքում ջանքեր ենք գործադրում, որպեսզի հասնենք հիմնական խնդրին՝ Հայոց ցեղասպանության հնարավորինս լայն ճանաչմանը»,-ասաց Մարթա Այվազյանը:

Հարցին, թե արդյոք բանակցություններ նախատեսված են Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, Մարթա Այվազյանը նշեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ բանակցություն չի գնում, որևէ բանակցություն նախատեսված չէ:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb