Հայաստանի և Սվերդլովսկի մարզի միջև առևտրաշրջանառությունն աճում է

Իրադարձային 11.07.2019   09:11   186
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Եկատերինբուրգում ընթացող Արտադրության և արդյունաբերության գլոբալ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել Սվերդլովսկի մարզպետի առաջին տեղակալ Ալեքսեյ Օրլովի հետ։ Կողմերը քննարկել են Սվերդլովսկի մարզի եւ Հայաստանի միջեւ համագործակցության զարգացման հեռանկարները:

Նախարարությունից հայտնում են, որ Տիգրան Խաչատրյանը նշել է. «Շատ ուրախ եմ արձանագրելու, որ Հայաստանի և Սվերդլովսկի մարզի միջև առեւտրաշրջանառությունը աճում է: Այս հարաբերությունների հետագա զարգացումն, անշուշտ, կնպաստի մեր միջև համագործակցության խորացմանը, և մենք կկարողանանք օգտագործել ունեցած ներուժը»:

Նա առաջարկել է կազմակերպել հանդիպում Հայաստանի եւ Սվերդլովսկի մարզի գործարար համայնքի ներկայացուցիչների համար, ինչպես նաեւ զարգացնել փոխգործակցությունը զբոսաշրջության ոլորտում:

«Հաշվի առնելով մեր մարզի արտադրական ներուժը եւ Հայաստանի շուկայի հնարավորությունները՝ մենք զգալի հեռանկարներ ենք տեսնում Սվերդլովսկի  եւ Հայաստանի ձեռնարկությունների փոխշահավետ համագործակցության զարգացման համար, մասնավորապես՝ տրանսպորտի, մեքենաշինության եւ սարքաշինության ոլորտներում», - իր խոսքում նշել է Ալեքսեյ Օրլովը:

Առեւտրաշրջանառության ծավալների աճի դրական միտումների պահպանման, համատեղ հումանիտար եւ գիտատեխնիկական ծրագրերի մշակման եւ իրականացման նպատակով, Սվերդլովսկի մարզի կառավարությունն առաջարկել է քննարկել երկարամյա համագործակցության վերաբերյալ համաձայնագրի թարմացման ստորագրման հնարավորությունը։

Ընդհանուր գործակցության հիմքերի ամրապնդման տեսանկյունից կողմերը առանձնահատուկ կարեւորել են մարզերի միջեւ կապերի սերտացման անհրաժեշտությունը։


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon