Հայաստանի քաղաքական ու զինվորական էլիտան այցելել է Եռաբլուր

Հրատապ 28.01.2019   10:16   271

Հայաստանում հունվարի 28-ին նշում են Բանակի օրը՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձն է։ Հայաստանի ու Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Եռաբլուր պանթեոն:

Մասնավորապես, այստեղ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ ԱՐմեն Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը:

Նշենք, որ 1990թ. սեպտեմբերին Հայաստանի Գերագույն խորհուրդը ՆԳՆ կառուցվածքում «Հատուկ գունդ» ստեղծելու որոշում ընդունեց, 1991թ. մայիսի 4-ին կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության կոմիտեն, իսկ 1992 թվականի հունվարի 28-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասին» պատմական  որոշումը՝ դրանով փաստելով Հայկական ազգային բանակի ստեղծումը: Հունվարի 28-ը տոն և ոչ աշխատանքային օր է հռչակվել արդեն 2001-ին:

Հայկական բանակի ձևավորման կարևորագույն փուլ է համարվում 1988-1992 թվականները, երբ ընթանում էր արցախյան պատերազմը, և ռազմական գործողություններում հիմնականում ներգրավված էին կամավորական ջոկատները:



 Պիտակներ
         Եռաբլուր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon