Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Շնիտկեի 85-ամյակին նվիրված համերգով

Art News 22.11.2019   14:32   898
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Նոյեմբերի 30-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ ելույթ կունենա կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեի 85-ամյակին նվիրված համերգով։

Կոմպոզիտոր‚ մանկավարժ և երաժշտագետ Ալֆրեդ Շնիտկեն հեղինակել է օպերաներ‚ բալետներ‚ սիմֆոնիաներ‚ կոնցերտներ‚ կամերային‚ երգչախմբային ստեղծագործություններ‚ գրել է երաժշտություն ֆիլմերի‚ ներկայացումների համար։ Շնիտկեի ստեղծագործությունների պրեմիերաները մշտապես դարձել են համաշխարհային մշակութային իրադարձություն։

Ուշագրավ է‚ որ Ալֆրեդ Շնիտկեն 1985 թվականին գրել է նաև երգչախմբային կոնցերտ Գրիգոր Նարեկացու տեքստի հիման վրա:

Երևանյան համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Շնիտկեի Կոնցերտը դաշնամուրի և լարային նվագախմբի համար‚ ինչպես նաև՝ Թավջութակի թիվ 1 կոնցերտը։

Որպես մենակատար հանդես կգան հանրահայտ երաժիշտներ՝ թավջութակահար Բորիս Անդրիանովը և դաշնակահար Լուսինե Խաչատրյանը։

Դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանի մասին New York Times-ը գրել է. «Նա հիանալի դաշնակահար է, մեծ ձայնով և կրակոտ տեխնիկայով»։ Լուսինե Խաչատրյանը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է‚ հանդես է գալիս անվանի բեմերում։ Պարբերաբար ելույթ է ունենում նաև եղբոր՝ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ։

Շնիտկեի Թավջութակի թիվ 1 կոնցերտը Երևանում կներկայացնի Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր‚ միջազգային մրցույթների դափնեկիր Բորիս Անդրիանովը։ Նա՝ որպես մենակատար‚ ելույթ է ունենում Մարիինյան թատրոնի նվագախմբի‚ Իսրայելի ֆիլհարմոնիկ‚ Ֆրանսիայի ազգային‚ Ռուսաստանի ազգային և այլ նվագախմբերի հետ։



 Պիտակներ
         Ալֆրեդ Շնիտկե


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon