Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Դուբայի օպերային թատրոնում

Muzic 14.09.2019   17:23   755
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) սեպտեմբերի 18-21-ը ելույթ կունենա Դուբայի օպերային թատրոնում։ Նշենք, որ նվագախումբը նույն թատրոնում հանդես է եկել նաև այս տարվա փետրվարի 28-ից մարտի 2-ը, և հաշվի առնելով հաջող ելույթները՝ նվագախումբը մի քանի ամիս անց դարձյալ Դուբայի օպերային թատրոնում հանդես գալու հրավեր է ստացել։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն Արաբական Միացյալ Էմիրություններում կներկայանա 5 ելույթով։ Դուբայի օպերային թատրոնի դահլիճում էկրանին ցուցադրվելու են «Հարի Փոթեր» և «Գլադիատոր» ֆիլմերը, իսկ նվագախումբը կենդանի կատարմամբ զուգահեռ ներկայացնելու է այդ ֆիլմերի երաժշտական հատվածները։

Ելույթները ղեկավարելու է դիրիժոր Ջասթին Ֆրիրը։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         սիմֆոնիկ նվագախումբ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon