Հայաստանի պատվիրակությունը կմեկնի Ադրբեջան

Իրադարձային 03.12.2019   14:10   312

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում է ստորագրել, որով պատվիրակություն է գործուղվում Ադրբեջան։

Պատվիրակության կազմում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, նույն նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանն ու ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության ու զարգացման համագործակցության վարչության խորհրդական Արտեմ Ազնաուրյանը։

Պատվիրակությունը կգործուղվի Ադրբեջան 2019թ. դեկտեմբերի 4-7-ը՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանին և կառույցի 20-ամյակին նվիրված ժողովին մասնակցելու նպատակով:

Գործուղման ճանապարհածախսը հոգալու է ՏՐԱՍԵԿԱ-ի քարտուղարությունը, իսկ  գիշերավարձի և օրապահիկի ծախսերը՝  ՀՀ-ն՝ գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:



 Պիտակներ
         Ադրբեջան, ՏՐԱՍԵԿԱ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon