Հայաստանի մարզիչները ներկա կլինեն «Ռեալի» և «Ատլետիկոյի» մարզումներին

Սպորտ 15.01.2019   11:57   393

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները՝ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը և գլխավոր մարզչի օգնականներ Սուրեն Չախալյանը և Աշոտ Ավետիսյանը, մեկնել են Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ՝ դիտարկելու «Ռեալ» և «Ատլետիկո» ակումբներում մարզումային գործընթացը և մարզումային շաբաթական ցիկլի կազմակերպումը: 
Իսպանիայում նրանց են միացել ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը և Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն: Այսօր՝ հունվարի 15-ին, Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները կհետևեն Մադրիդի «Ատլետիկո» թիմի մարզմանը, իսկ երեկոյան կհանդիպեն Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեին: ՀՖՖ Հասարակության հետ կապերի և լրատվության բաժինը կներկայացնի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչների օրակարգը՝ ամենօրյա ռեժիմով:

 



 Պիտակներ
         ազգային հավաքական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon