Հայաստանի կանանց ազգային հավաքականն անցկացրեց եռօրյա մարզական հավաք

Սպորտ 10.02.2020   17:13   1044

Երկարատև ընդմիջումից հետո Հայաստանը կրկին ունի կանանց ազգային հավաքական:

Փետրվարի 7-ից 9-ը թիմն անցկացրեց մարզական առաջին հավաքը վերաստեղծումից հետո: Հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Մանուկ Սարգսյանը, ով տղամարդկանց տարբեր տարիքային հավաքականներում աշխատելու մեծ փորձ ունի:

Այս հավաքին մասնակցում էին միայն Հայաստանում հանդես եկող 28 ֆուտբոլիստուհիներ, սակայն հետագայում նախատեսվում են համալրումներ նաև արտերկրից: Շատ կարևոր է նաև, որ արդեն ունենք ոչ միայն մինչև 19, այլև մինչև 17 տարեկանների և ազգային հավաքական:

Մարզական հավաքի մանրամասները և Մանուկ Սարգսյանի հարցազրույցը՝ ՀՖՖ TV-ի տեսանյութում.



 Պիտակներ
         կանանց ազգային հավաքական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon