Հայաստանի և Իսրայելի առողջապահության նախարարությունների միջև կապ է հաստատվել

Իրադարձային 24.03.2020   10:00   223

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՀՀ նախագահի հեռախոսազրույցից հետո վերջինիս նախաձեռնությամբ կապ հաստատվեց Հայաստանի և Իսրայելի առողջապահության նախարարությունների միջև։

Մեր հեռախոսային խոսակցության ընթացքում կիսվեցինք երկու երկրների փորձով և ճշգրտեցինք կորոնավիրուսի դեմ պայքարի մեր մոտեցումները՝ պայմանավորվելով շփումները տեղափոխել ավելի մասնագիտական դաշտ համաճարակաբանների և վարակաբանների միջև։

Մեր խոսակցության պահին Իսրայելում կար 1000 հաստատված դեպք, որից 20-ը ինտենսիվ թերապիայի կարիք ուներ»։



 Պիտակներ
         Իսրայել


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon