«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը նշում է տարեդարձը

Իրադարձային 09.10.2019   12:08   60
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Ճիշտ 29 տարի առաջ՝ 1990 թ. հոկտեմբերի 9-ին, ընթերցողի սեղանին հայտնվեց «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը, կամ՝ Գերագույն խորհրդի հասարակական-քաղաքական օրաթերթը: 

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ ավելացավ հայկական մամուլի  հին եւ նոր պարբերականներին որպես վերածնվող անկախ պետականության առաջին տպագիր խոսք:

Ինչպես ներկայացվել էր ընթերցողներին, թերթն ավելացել էր ոչ թե պարզապես շարունակելու կամ լրացնելու մյուսներին, այլ սկսելու, հաստատելու եւ հայրենիք-ժողովուրդ-պետություն սրբազան երրորդության հետ հարատեւելու պայմանով, արժանավոր առաջինը, բոլորինը եւ յուրաքանչյուրինը լինելու հավատով:

Երեւանի այն ժամանակվա Օրջոնիկիձեի պողոտայի 2 հասցեի 13-14-րդ հարկերում գործող խմբագրակազմի աշխատանքները ղեկավարում էր Այդին Մորիկյանը:

Թերթի «ձեռքը» մշտապես եղել եւ մնում է երկրի ու հասարակության զարկերակին: Ինչպես տպագրման սկզբնական շրջանում, այնպես էլ հիմա խմբագրակազմի ակտիվ գործունեության շնորհիվ չի անտեսվում որեւէ խնդիր: Մեր էջերում արծարծվում է ցանկացած հարց՝ առանց որևէ սահմանափակման ու բացառության:

Այսօր լույս է տեսել «ՀՀ»-ի արդեն 7154 համարը: Իսկ մեր սկզբունքը նույնն է. ընթերցողին առաջարկում ենք օրը սկսել «ՀՀ»-ի հետ ու մեր էջերում ծանոթանալ միայն հավաստի ու ճշգրտված լուրերի»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Հայաստանի Հանրապետություն»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon