Հայաստանի համար արձանագրվել է քաղաքական ռիսկայնության բարձր մակարդակ

Քաղաքական 30.05.2019   11:12   303
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

168.am-ը գրում է․

Բրիտանական «Օքսֆորդ Անալիտիկս» վերլուծական կենտրոնը հրապարակել է 2018 թվականի արդյունքներով տնտեսության վրա քաղաքական ռիսկի ազդեցության վարկանիշները, որի համաձայն՝ ՀՀ տնտեսական զարգացումների վրա քաղաքական ռիսկի ազդեցությունը գնահատվել է բարձր, իսկ ներդրումային միջավայրը՝ քաղաքական առումով ոչ բարենպաստ։

Ընկերությունը յուրաքանչյուր եռամսյակում ավելի քան 160 երկրների համար հրապարակում է քաղաքական ռիսկի ազդեցության գնահատականներ և, այսպես կոչված, VAPOR-Value at Political Risk վարկանիշներ։ Վերջինս յուրահատուկ վերլուծական հրապարակում է, որը թույլ է տալիս միջազգային կազմակերպություններին և ներդրողներին գնահատել իրական արժեքի առումով քաղաքական ռիսկի ազդեցության չափը՝ ինչպես յուրաքանչյուր երկրի տնտեսության և ոլորտների զարգացման վրա, այնպես էլ՝ այդ քաղաքական ռիսկերի ազդեցության հնարավոր ֆինանսական չափը։ Վարկանիշի հաշվարկման հիմքում ընկած են նաև քաղաքական ռիսկով պայմանավորված ակնկալվող հնարավոր ֆինանսական կորուստների առավելագույն և նվազագույն սահմանաչափերը։

Յուրաքանչյուր վարկանիշ ներառում է ակնկալվող վնասները հինգ ռիսկերի նկատմամբ տնտեսության 14 ոլորտներում: Գնահատականները նախատեսված են կանխատեսելու, թե որտե՞ղ ի հայտ կգա անսպասելի քաղաքական ազդեցություն, և որտե՞ղ առկա գլխավոր վտանգը կարող է ճնշել հնարավորությունները ներդրող կազմակերպությունների համար։ Ռեյտինգներից յուրաքանչյուրի համար, փաստացի գնահատականից զատ, տրվում է նաև կանխատեսում, որը կարող է լինել դրական կամ բացասական, և, համապատասխանաբար հաջորդ ժամանակահատվածի համար կանխատեսում է դրական կամ բացասական զարգացումներ։

Համաձայն հրապարակված վարկանիշավորման, Հայաստանի Հանրապետության համար քաղաքական ազդեցությունը տնտեսության վրա գնահատվել է բարձր ռիսկային, իսկ կանխատեսումները՝ բացասական։ Այդպիսով «Օքսֆորդ Անալիտիկս» վերլուծական կենտրոնը կոչ է արել միջազգային կազմակերպություններին և այլ ներդրողներին և դոնորներին խուսափել ՀՀ-ում ներդրումներ և ֆինանսական գործառնություններ իրականացնելուց, քանի որ մեծ է հավանականությունը, որ ներդրողները կունենան զգալի կորուստներ, որոնց չափը կախված կլինի տարբեր քաղաքական գործոններից։

Ինչպես ասում են՝ բարի գալուստ 1990-ականներ։ Եվ սա հետևանք է հեղափոխությամբ իշխանության եկած կառավարության և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված «ասֆալտներին փռելու», «պատերին ծեփելու», «կոռուպցիոներների» գրպանները թափ տալով գումարներ բերելու, գյուղապետերի հետևից անձամբ գնալու և իրենց կաբինետներից վզներից բռնած դուրս շպրտելու, «էս երկրում կա՞ դատավոր, որ իմ ասածը չի անի» և նման կարգի հայտարարությունների և գործողողությունների։

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցների գաղտնալսումները, «մասկի շոուները» և տարբեր բիզնես ընկերություններում «ռեկետ» հիշեցնող դրսևորումները, դատարանները շրջափակելու նրա հակասահմանադրական կոչը և նմանատիպ այլ հայտարարություններն ու գործողությունները միայն բավարար էին, որպեսզի Հայաստանում որևէ ներդրում չլինի, և երկիրը քաղաքական ռիսկի վարկանիշով հայտնվի բարձր ռիսկային գոտում։

Նույնիսկ հայաստանյան ներդրողներն են այսօր խուսափում որևէ գործ նախաձեռնել, որովհետև երկիրն ապրում է անկանխատեսելի ռեժիմում՝ ասես հրաբուխի վրա, և չգիտեն՝ որ պահին երկրի վարչապետն ինչպիսի տրամադրություն կունենա և ինչ հրահանգ կիջեցնի։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ռիսկ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon