Հայաստանի և Ղրիմի միջև կանոնավոր չվերթներ կիրականացվեն

Իրադարձային 10.01.2020   10:17   272
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«ՌԻԱ Նովոստի»-ի  փոխանցմամբ՝ ընթացիկ տարվա մարտ ամսից Սիմֆերոպոլի և Երևանի միջև կանոնավոր ավիաչվերթներ կիրականացվեն։ Այդ մասին հայտնել է Ղրիմի խորհրդարանի զբոսաշրջության, առողջավայրերի և սպորտի հարցերով կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Չերնյակը։

Նա հայտնել է, որ «Իկար» ավիաընկերությունն արդեն համապատասխան թույլտվությունը ստացել է «Ռոսավիացիայից»։

«Այժմ հարցը համաձայնեցումների փուլում է։ Նախատեսվում են չվերթներ մարտ ամսից՝ շաբաթը երկու անգամ»,- ասել է նա։ 

Նրա խոսքով՝ Սիմֆերոպոլ-Երևան չվերթը կդառնա առաջին կանոնավոր միջազգային չվերթը Ղրիմի՝ Ռուսաստանին միանալուց հետո։



 Պիտակներ
         չվերթ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon