Հայաստանի ղեկավարը ստախոս է. Լևոն Զուրաբյան

Հարցազրույց 19.04.2021   10:37   123

 «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի հյուրն է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը.

«2020 թվականի նոյեմբերի 10֊ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Արդյո՞ք այս պատերազմն անխուսափելի էր: Եվ արդյո՞ք այս պատերազմից հնարավոր չէր լինի խուսափել: Ես ուզում եմ շատ ուղիղ ասել, որ այս պատերազմից խուսափելու մեկ հնարավորություն կար. 5 տարածքների հանձնում` առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման»։ 

Փաշինյանը լիովին իրավացի է. եթե նա ընդուներ ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ կարգավորման պլանը, որը նրան պաշտոնապես ներկայացվեց 2019 հունիսին, պատերազմ չէր լինի եւ մենք կունենայինք Արցախյան խնդրի նպաստավոր լուծում։

Բայց նա տարբեր պատրվակներով  հրաժարվեց բանակցել ներկայացված փաստաթղթի հիման վրա, մոլորության մեջ մտցրեց Հայաստանի ժողովրդին՝ ստելով, թե իբր բանակցային սեղանին ոչ մի փաստաթուղթ չկա, տարավ Հայաստանը դեպի դիվանագիտական մեկուսացում։

Տապալելով բանակցային գործընթացը, Փաշինյանը ներքաշեց Հայաստանը եւ Արցախը  պատերազմի մեջ, որը վերածվեց միակողմանի սպանդի, քանի որ հակառակորդը ուներ գերակշիռ քանակային եւ տեխնոլոգիական առավելություն, իսկ Արցախի պաշտպանության գործում Հայաստանը չուներ գեթ մեկ դաշնակից»:

Ամբողջական՝ տեսանյությում


 Պիտակներ
         Լևոն Զուրաբյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb