Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց

Սպորտ 08.06.2021   11:21   160

Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը շարունակում է նախապատրաստությունը Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2023 թ. առաջնության ընտրական փուլի՝ հունիսի 8-ին կայանալիք Ֆարերյան կղզիներ-Հայաստան հանդիպմանը:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: ՈւԵՖԱ-ի ԵՎՐՈ Մ-21 2023-ի որակավորման խմբային փուլի առաջին մրցափուլի Ֆարերյան կղզիներ-Հայաստան հանդիպմանն ընդառաջ` հունիսի 7-ին` Տոֆտիրի «Քաղաքային» մարզադաշտում կայացավ Հայաստանի Մ-21 հավաքականի նախախաղային մարզումը:

Նախավարժանքին հետևեցին փոխանցումների և հարվածների վարժությունները, իսկ վերջում մեր երիտասարդական հավաքականը երկկողմանի խաղ անցկացրեց:

Հայաստանի Մ-21 հավաքականը առանց կորուստների է մոտենում հանդիպմանը, և Ֆարերյան կղզիներ մեկնած բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են  խաղադաշտ դուրս գալուն:


 Պիտակներ
         Մ-21 հավաքական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb