Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականները ընկերական խաղեր կանցկացնեն

Սպորտ 09.06.2021   12:25   309

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային և մինչև 19 տարեկանների հավաքականները սկսում են նախապատրաստվել ընկերական հանդիպումներին:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր երկու թիմերն այսօրվանից ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնեն ուսումնամարզական հավաք:   

Հայաստանի կանանց ազգային թիմը հունիսի 12-ին և 15-ին ընկերական խաղերում կմրցի Ղազախստանի հավաքականի հետ: Հանդիպումները կկայանան Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 17:00-ին:

Կանանց Մ-19 հավաքականը հունիսի 12-ին կմեկնի Բելառուս, որտեղ հունիսի 13-ին և 15-ին կհանդիպի այդ երկրի ընտրանու հետ:


 Պիտակներ
         կանանց հավաքական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb