Հայաստանի ֆուտբոլի հավաքականի վերջնական հայտացուցակը Ռումինիայի դեմ խաղում

Սպորտ 31.03.2021   13:57   52

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է մեր թիմի վերջնական հայտացուցակն այսօր կայանալիք Ռումինիայի ընտրանու հետ խաղում:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հայտացուցակում այս անգամ չեն ընդգրկվել Գևորգ Ղազարյանը, Արամ Քոչարյանը, Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը, Հայկ Իշխանյանը և Արթուր Միրանյանը:

Հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստներից Լիխտեյնշտեյնի և Իսլանդիայի հետ նախորդ երկու խաղերում հանդես չեն եկել 4 ֆուտբոլիստ՝ դարպասապահներ Անատոլի Այվազովը, Արսեն Բեգլարյանը, պաշտպան՝ Սերոբ Գրիգորյանը, կիսապաշտպան՝ Անգուլոն:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb