Հայաստանի դեղագործական կանոնակարգման համակարգը ևս մեկ մակարդակով կբարձրանա

Իրադարձային 11.09.2019   12:22   88
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն երեկ հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչներին:

ԱՀԿ գլխամասային և եվրոպական տարածաշրջանի գրասենյակների փորձագետների թիմն այցելել է Հայաստան՝ դեղերի շրջանառության կարգավորման համակարգի կառուցվածքն ուրվագծելու նպատակով: Կազմակերպությունն ունի դեղագործական կանոնակարգման հասունության գնահատման մեխանիզմ և երկներին շնորհում է մակարդակներ:

Տարածաշրջանում Հայաստանն առաջին երկիրներից մեկն է, որ ծրագրի արդյունքում կարող է ստանալ այդ մակարդակներից երրորդ աստիճանը, ինչը կբարձրացնի Հայաստանի վարկանիշը միջազգային շուկայում, կմեծացնի հետաքրքրությունը երկրի նկատմամբ և դեղագործության զարգացման համար կարևոր խթան կհանդիսանա:

Ներկայացուցիչները նշել են, որ ծրագրի իրականացման համար նախ հարկավոր է հասկանալ Հայաստանում բժշկական արտադրանքի ընդհանուր կարգավորման շրջանակը: Դրա հիմնական քայլերն են` օրենսդրությունը, կարգավորումը, կառավարումը և մոնիտորինգը:

Արսեն Թորոսյանը հաստատել է երկրի պատրաստակամությունը դեղագործական ապրանքատեսակների կանոնակարգման մակարդակը բարձրացնելու նախարարության հանձնառությունը և համապատասխան գերատեսչություններին հանձնարարել քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ` հիմնվելով ԱՀԿ խորհուրդների վրա:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         դեղագործություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon