Հայաստանի բռնցքամարտի թիմի 4 ներկայացուցիչ դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ

Սպորտ 18.11.2020   13:05   24

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչ դուրս է եկել կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Կիսաեզրափակչում են 56 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը, 48 կգ քաշային Գահանե Տեր-Բարսեղյանն ու 64 կգ քաշային Էլիդա Քոչարյանը:

Այսօր ռինգ դուրս կգան և կիսաեզրափակչի համար կպայքարեն 60 կգ քաշային Արթուր Սահակյանն ու 64 կգ քաշային Վահագ Գալուստյանը:

 


 Պիտակներ
         ռինգ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb