Հայաստանի բանկերի միության նախագահ է ընտրվել Մհեր Աբրահամյանը

Իրադարձային 04.10.2019   15:09   64
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանի բանկերի միության նոր նախագահ է ընտրվել «ԱյԴի բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը, տեղեկացնում է Հայաստանի բանկերի միության հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Հայաստանի բանկերի միության նախագահի այդ պաշտոնում Մհեր Աբրահամյանը կփոխարինի «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանին, ով միությունը նախագահել է 2018-2019 թվականներին:
Մհեր Աբրահամյանն ընտրվել է միության խորհրդի նիստում՝ ՀԲՄ կանոնադրության համաձայն:

Հայաստանի բանկերի միության խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Արտակ Հանեսյանին արդյունավետ գործունեության համար և նորընտիր նախագահին ցանկացել հաջողություններ:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Մհեր Աբրահամյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon