Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Քուվեյթի ընտրանու հետ

Սպորտ 11.07.2020   20:15   989

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընթացիկ տարվա նոյեմբերին ընկերական հանդիպում կանցկացնի Երևանում:

Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հայաստանի հավաքականը նոյեմբերի 11-ին Երևանում ընկերական խաղ կանցկացնի Քուվեյթի ընտրանու հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի և Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի երկու երկրների ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն: Խաղը կկայանա հոկտեմբերի 7-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:



 Պիտակներ
         ֆուտբոլ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb