Հայաստանի և Արցախի առջև խնդիր է դրված ապաքինվել. Հ․ Մխիթարյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Այս տարի մենք Սուրբ Ծննդյան տոնը նշելու ենք ծանր սրտով։ Հայաստանի և Արցախի առջև խնդիր է դրված ապաքինվել պատերազմի ինչպես ֆիզիկական, այնպես էլ բարոյական վերքերից։ Իմ հայրենակիցները խիստ տուժել են։ Ծանր ցնցումներից պետք է արագ վերականգնվել։ Մենք պետք է բուժենք մեր հոգեբանական վերքերը։
Հայաստանը միայն վիրավոր հող չէ, այստեղ կանայք, տղամարդիկ և երեխաներն օժտված են արտակարգ տոկունությամբ և ուժով, որպեսզի ոտքի կանգնեն: Պատերազմը վերապրած մարդիկ արժանի են աջակցության՝ ամեն ինչ նորից սկսելու համար։
Մենք պետք է հաղթենք այս խավարին։ Բոլորի աջակցությամբ, ինչպես իմ «Ռոմա»-ն արեց պատերազմի առաջին օրերից, ես համոզված եմ, որ մենք կազդուրվենք:
Մենք շարունակելու ենք եկեղեցիներ կառուցել, օպերաներ ստեղծել, գլուխգործոցներ նկարել, պատվաստանյութեր ստեղծել, գոլեր խփել․․.ստեղծել, նորարարություն անել, ելույթ ունենալ և դրանք կիսել աշխարհի հետ:
Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ...»։
Նմանատիպ նյութեր