Հայաստանի և Արցախի Ագ նախարարները քննարկել են Մոսկվայում կայանալիք խորհրդակցությունների օրակարգը

Քաղաքական 09.10.2020   13:53   55

Հոկտեմբերի 8-ի գիշերը լույս 9-ի առավոտյան տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջը տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ հոկտեմբերի 8-ին ունեցած իր զրույցների, ՌԴ նախագահի` Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունների անցկացման առաջարկության մասին.

«Հայաստանի և Արցախի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին Մոսկվայում կայանալիք խորհրդակցությունների օրակարգի, ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով  դիակների և գերիների փոխանակման հարցերի շուրջ։



 Պիտակներ
         Հայաստանի և Արցախի Ագ նախարարներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb