Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Մոսկվայում

Քաղաքական 11.04.2019   12:18   278
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպելու են ապրիլի 15-ին Մոսկվայում: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի շրջանակներում տեղի ունեցող յուրաքանչյուր հանդիպման օրվա և վայրի մասին մենք հայտնում ենք համաձայնեցված կարգով:

Այդ տեսակետից ցանկանում եմ հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 15-ին՝ Մոսկվայում:

Հանդիպմանը ներկա կգտնվի նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ԱԳ նախարար»,-ասել է Նաղդալյանը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon