Հայաստանաբնակ եզդիները նշում են «Այդա Խըդըր Նաբի» ազգային տոնը

Օրացույց 19.02.2021   10:26   80

Մեր հազարամյա տարաբնույթ վերելքներով և վայրէջքներով  պատմություն ունեցող ժողովուրդը,որ դարեր շարունակ պետականություն չի ունեցել, փառք Աստծո գոյատևում է, այս աշխարհում: Աստծո կամոք մենք արարել ենք որպես եզդիներ, ապրում ենք մեր ժողովրդի տեսակը հավիտենականացնելու համար: Մենք Աշխարհին ներկայանում ենք ոչ միայն պատմությամբ, մշակույթով, սովորություններով, ավանդույթներով,  մեր բնօրրանով, այլ նաև մեր ազգային և կրոնական տոներով:  

Մեր ժողովուրդի ազգային ինքնության պահպանման գործում իրենց ուրույն տեղն են ունեցել և այսօր էլ ունեն եզդիական ազգային և կրոնական տոները: Նշված տոները պահպանելով ազգային արժեքները, նպաստելով ազգի գոյատևմանը,ամուր թելի նման կապել և կապում են մեր ժողովրդի անցյալն ու ներկան: Ամրապնդելով մեր ժողովրդի հավատը, սեփական ուժերի և ապագայի նկատմամբ: Հավատացեք մենք տարբեր փորձություններից դուրս ենք եկել հավատով և ամրացված:     

 Շուրջ 200-300 տարի է մենք` հայաստանաբնակ եզդիներս, հեռացել ենք մեր հոգևոր նստավայր Լալիշա Նուրանից մեր բնօրրան Շանգալից: Այսօր էլ մենք դեռևս սրբորեն պահպանում ու տոնում ենք մեր ազգային և կրոնական տոները: Գիտակցելով որ կա Աստծո կողմից մարդուն տված բարոյական նորմերի հավատի հաստատուն համակարգ, որին հետևում և իր սրբազան պարտքն է կատարում մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակ Հայաստանում և ամբողջ աշխարհում:

Մեր ժողովրդի պատմության մեջ կարևոր դեր է խաղացել և պարբերաբար փետրվար ամսին նշվել է «Խըդըր Նաբի» (Խդր Այլաս) տոնը: Հարկ եմ համարում նշել, որ այս տոնը իր ուրույն և կարևոր տեղը ունի մեր ժողովրդի հոգևոր դաստիարակության, ազգային ինքնության պահպանման և միասնության ու համերաշխության գործում: 

Դարերի ընթացքում մեր ժողովուրդը Սուրբ Խըդըր Նաբիի անվան հետ է կապել մի շարք իղձերի, ցանկությունների, նպատակերի իրականացումը: Ըստ ժողովրդական ավանդությունների, Սուրբ «Խըդըր Նաբին» իր հզորությամբ տիրապետել է տարբեր երևույթների վրա ազդելու կարողության: Մեր ժողովրդի աղոթքներում և այլ պատումներում «Խըդըր Նաբին» դիտվել է նաև որպես սիրահարների հովանավոր, ուրախությունների, երջանկության և նպատակների իրագործման հզոր հովանավոր: Хьдьр Нави мераки мразбахша, мразе Тамама We бька: Այդ օրը երիտասարդները աղոթում են և խնդրում Խդր Նաբուն, որ իրենց իղձերն ու ցանկությունները հասցնի Աստծուն:     

Եզդի ժողովուրդը արտաքին սպառնալիքներից պաշտպանվել և անհրաժեշտությունից ելնելով, հիմանականում վարել է ներփակ համայնքային կյանք: Բայց խաղաղության, երջանկության և տարատեսակ ուրախություններ պարգևող տոները ընդունել է նաև այլ ժողովուրդների հետ միասին: Անշուշտ, խոսքը վերաբերում է սուրբ «Խըդըր Նաբիին», որը տարբեր ժողովուրդների մոտ տոնվում է, հայ ժողովրդի մոտ ընդունված է «Սուրբ Սարգիս» անվամբ:

 Սուրբ Խըդըր Նաբիի գալստյան օրվա առթիվ երկուշաբթի օրը հրեշտակները մաքրությամբ են զբաղվում նաև մատաղներ զոհաբերելու օրն է, իսկ երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի օրերը ծոմ են պահում: Տոնի օրն առավոտյան ժողովուրդը հոգևորակաների հետ գնում են գերեզմանոցներ, աղոթքներ են անում, որից հետո այցելում են մեկը մյուսի տները, շնորհավորում են միմիանց տոնը և ցանկանում ամենալավը: Այդ օրը միմիանցից նեղացածները խոսում են միմյանց հետ, մեկը մյուսին ներում է նրա արարքը: Ամենուր տիրում է սերն ու համերաշխությունը:

 «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ Խորհուրդը շնորհավորում է հայաստանաբնակ, մեր Շանգալում, փախստակաների ճամբարներում գտնվող ու գերության մեջ եղած բոլոր եզդիներին: Ինչպես նաև ամբողջ աշխարհի եզդիներին «Այդա Խըդըր Նաբի» տոնի առթիվ: Бьра Бьмбараква Айда Хьдьр Нави (Хьдьр Айлаз):

Ցանկանում ենք բոլորին առողջություն, երջանկություն, հաջողություն, բարեկեցիկ, անվտանգ  կյանք, խաղաղություն Աշխարհին: Այն արժեքավորն, որ ստեղծել է մեր ժողովուրդն անցյալում հավատացած եմ հարատևելու է ու ստեղծելու է նաև ապագայում: Այսուհետև ապրենք բոլորս միայն ուրախանալու զգացմունքով:  Թող իրականան մեր երազանքները, թող այսուհետ աշխարհում ոչ ոք չսպանվի, չգերվի կամ չարտագաղթի իր ազգային կամ կրոնական պատկանելության համար: Մենք բոլորս էլ հավաստար ենք Աստծո առջև ուրեմն սիրենք միմյանց, որ Աստված էլ սիրի մեզ:

    Աստված ապավեն  
    Xwade Qomak

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային   

միավորում ՀԿ խորհրդի նախագահ  Ամո Շարոյան


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb