Հայաստան-Լիբանան հանդիպումը հետաձգվել է

Սպորտ 07.04.2021   09:20   48

Ինչպես արդեն հայտնել է ՀՖՖ-ն, ապրիլի 7-ին Հայաստանում կմեկնարկի Our Game կանանց միջազգային ընկերական մրցաշարը։

Ֆեդերացիայի փոխանցմամբ՝ առաջնության բացման խաղում կանանց Հայաստանի ազգային հավաքականը պետք է մրցեր Լիբանանի ընտրանու հետ։

«Վիզաների հետ կապված խնդիրների պատճառով Լիբանանի հավաքականի պատվիրակության ժամանումը Երևան հետաձգվել է։ Այդ իսկ պատճառով առաջին մրցափուլի Հայաստան-Լիբանան հանդիպումը ևս հետաձգվել է և կկայանա ապրիլի 8-ին՝ ժամը 13։00-ին, «Փյունիկ» մարզադաշտում»,- հայտնում են ֆեդերացիայից։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb