Հայաստան ինտերնետ մատակարարող վրացական ընկերությունը վաճառվել է Ադրբեջանին

Հրատապ 25.03.2021   11:36   52

Ադրբեջանական «Նեսկոլ Հոլդինգ» ընկերությունը դարձել է «Caucasus Online» ընկերության 100%-անոց բաժնետեր:

Մի քանի օր առաջ վերջինիս սեփականատեր Խվիչա Մակացարիան մնացած 51 տոկոս բաժնետոմսերը փոխանցել է ադրբեջանցի ներդրող Նասիբ Հասանովին:

«Caucasus Online»-ը, որը ինտերնետ է մատակարարում Հայաստանին, բաժնետոմսերի 49 տոկոսը ադրբեջանական ընկերությանը վաճառել էր 2019թ.:

Տարբեր գնահատականների համաձայն, Վրաստանին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին ինտերնետային թրաֆիկի շուրջ 80% -ը: Հայաստանը օգտագործում է ևս երկու մալուխ Ռուսաստանում. սևծովյան և ցամաքային։

Թրաֆիկի մոտ 20% -ը բաժին է ընկնում դեպի Իրան մալուխներին։ Ընդ որում, այստեղ հայկական օպերատորները հանդիսանում են որպես ինտերնետի տարանցիկ օղակ դեպի Իրան, Աֆղանստան:

Աղբյուրը՝ Report.ge


 Պիտակներ
         ինտերնետ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb