«Հայաստան» հիմնադրամն սկսում է համազգային դրամահավաք-արշավ

Իրազեկիչ 28.09.2020   10:47   56

«Հայաստան»  համահայկական հիմնադրամն սկսում է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաք-արշավ։

Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ ասված է.

«Սիրելի ընկերներ և հայրենակիցներ,
Այսօր միասնական որոշում է կայացվել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավ սկսել՝ աջակցելու Արցախում ամուր կանգնած մեր քույրերին ու եղբայրներին։

Ձեր նվիրատվությունները կարող եք կատարել Հիմնադրամի կայքում www.himnadram.org հասցեով, ինչպես նաև փոխանցումներ կատարելով ՀՀ Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, Եվրո հաշվեհամարները՝ նույն էջում):

Կոչ ենք անում համայն հայությանը նվիրաբերել այս չափազանց անհարժեշտ համահայկական ձեռնարկին»։



 Պիտակներ
         «Հայաստան» հիմնադրամ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb