Հայաստան են վերադարձել ՌԴ-ում տևական ժամանակ միայնակ մնացած հայ երեխաները. ՄԻՊ

Իրադարձային 10.07.2020   12:27   203

Արման Թաթոյանը հայտնել է ՄԻՊ-ի ջանքերով  ՌԴ Ուֆա քաղաքում միայնակ մնացած հայ երեխաների՝ Հայաստան  վերադարձի մասին:

«Պատկերացնո՞ւմ եք՝ լուսանկարի երկու երեխաները տևական ժամանակ միայնակ են մնացել ՌԴ Ուֆա քաղաքում, քանի որ ծնողները մի քանի օրով եկել էին Հայաստան անհետաձգելի գործով և վերադառնալուց ժամեր առաջ տեղեկացել արտակարգ դրության հիմքով չվերթների դադարեցման մասին:

Մարդու իրավունքների պաշտպանի, Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ամենօրյա աշխատանքի արդյունքում երեխաներն ապահով հասել են Հայաստան: Այդ գործում մեծ է եղել նաև Բաշկիրիայի հանձնակատարի դերը, ում հետ կապ է հաստատել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ընտանիքի պատմության մասին իմանալուն պես:



 Պիտակներ
         երեխաներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb